Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնում է հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան։
Մրցաշարը կանցկացվի Թուրքիայի Էրզրում քաղաքում՝ օգոստոսի 10-21-ը։ Նախօրեին ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը եկել էր մրցավայր ճանապարհելու հայ մարզիկներին։ Նա օգոստոսի 11-ին կմիանա հայ բռնցքամարտիկներին։
«Թիմում տրամադրվածությունը մարտական է, իսկ մարզումները բարձր մակարդակի վրա էին, ուստի մենք մեկնում ենք Թուրքիա՝ մեդալների հետևից»,- ասել է նախագահը։
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 15 տղա և 5 աղջիկ: Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44կգ –ում Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում Տիգրան Հովսեփյանը , 52-ում Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունանա Ալեքս Պետրոսյանը, 57-ում Ալեն Ստեփանյանը, 60-ում Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում Սամվել Սիրամարգյանը, 70-ում Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում Րաֆֆի Խաչատրյանը:
Աղջիկների պայքարում մենք հիմնականում մերկայացված կլինենք փոքր քաշային կարգերում: 38 կգ քաշային կարգում ներկայացված կլինի Լիաննա Ժամհարյանը, 40 կգ-ում Անի Մխիթարյանը, 42 կգ–ում Համեստ Աֆրիկյանը, 44 կգ-ում Անահիտ Հարությունյանը և 54 կգ-ում Էլեն Պապյանը: