Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը հաղթանակով է մեկնարկել։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը գեղեցիկ հաղթանակ է տոնել Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ։ Ի դեպ՝ երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը մրցակցին նոկդաունի է ենթարկել և մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը շնորհել են մեզ։
Այսօր Հայաստանը ունի ևս 3 ներկայացուցիչ։