Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից գեղեցիկ հաղթանակ է տոնել նաև 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Նշվում է, որ մեր մարզիկը պարզապես շանս չի տվել մոլդովացի մրցակցին և առաջին իսկ ռաունդում հաղթել է՝ գրանցելով երկու նոկդաուն:
Հիշեցնենք, որ Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը հաղթանակով էր մեկնարկել։ 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանը գեղեցիկ հաղթանակ էր տոնել Էստոնիան ներկայացնող Նիկիտա Կորսունովի նկատմամբ։