Թուրքիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ մարզիկները վստահ հաղթանակներ են տարել Ադրբեջանի իրենց մրցակիցների նկատմամբ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Մասնավորապես, մինչև 42 կգ քաշային կարգում Համեստ Աֆրիկյանը տպավորիչ հաղթանակ է տոնել ադրբեջանցի Սամա Մուստաֆաևայի նկատմամբ։ Անգամ առաջին ռաունդում հայ մարզուհին նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Աֆրիկյանների գրեթե բոլոր հարվածները նպատակին են հասել։ «Նրանցից մեկը 3-րդ ռաունդում կրկին ցնցեց մրցակցին, և դատավորը 2-րդ անգամ բացեց հաշիվը։ Արդյունքում՝ Աֆրիկյանը վստահ հաղթանակ տարավ 5։0 հաշվով»,- ասված է բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ հաղթանակ է տոնել նաև Վահրամ Դովլաթբեկյանը։ «Մեր մարզիկը պարզապես շանս չտվեց մրցակցին և հաղթեց մեծ առավելությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ բռնցքամարտի առաջնությունը տեղի է ունենում թուրքական Էրզրում քաղաքում՝ օգոստոսի 10-21-ը։ Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ: Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44կգ –ում Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում Տիգրան Հովսեփյանը , 52-ում Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունանա Ալեքս Պետրոսյանը, 57-ում Ալեն Ստեփանյանը, 60-ում Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում Սամվել Սիրամարգյանը, 70-ում Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում Րաֆֆի Խաչատրյանը:
Աղջիկների պայքարում ներկայացված ենք փոքր քաշային կարգերում: 38 կգ քաշային կարգ՝ Լիաննա Ժամհարյան, 40 կգ-ում՝ Անի Մխիթարյան, 42 կգ–ում՝ Համեստ Աֆրիկյան, 44 կգ-ում՝ Անահիտ Հարությունյան և 54 կգ-ում՝ Էլեն Պապյան:
Խորվաթիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության մրցաշարում Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել
Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբ Ծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է մարմնամարզության...