Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթանակով մեկնարկեց 48 կգ քաշային Արսեն Դարբինյանը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Ռումինացի Նիկոլաս Արթուր Վոչինի հետ մենամարտում հայ մարզիկը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին՝ բոլոր ռաունդների ընթացքում նա ճնշում գործադրելով։ Երրորդ ռաունդում Արսեն Դարբինյանը նոկդաունի ենթարկեց ռումինացուն»,-նշվում է հաղորդագրության մեջ։