Թուրքիայի Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն արդեն առնվազն երկու մեդալ է ապահովել։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Մրցումների 4-րդ օրը քառորդ եզրափակչում հաղթանակ է տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ 1/4 եզրափակչում մեր մարզիկը մրցել է Իսրայելը ներկայացնող Էրիկ Լալմիևի հետ ու հաղթելով մեծ առավելությամբ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Օգոստոսի 14-ին բրոնզե մեդալ էր ապահովել նաև 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը, որը հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցչին։
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներակայացնում է 15 տղա և 5 աղջիկ: Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում՝ Էրիկ Ապերյանը, 44 կգ-ում՝ Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում՝ Տիգրան Հովսեփյանը, 52-ում՝ Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունանա Ալեքս Պետրոսյանը, 57-ում՝ Ալեն Ստեփանյանը, 60-ում՝ Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում՝ Սամվել Սիրամարգյանը, 70-ում՝ Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում՝ Րաֆֆի Խաչատրյանը:
Աղջիկների պայքարում ներկայացված ենք հիմնականում փոքր քաշային կարգերում: 38 կգ քաշային կարգում ներկայացված կլինի Լիաննա Ժամհարյանը, 40 կգ-ում՝ Անի Մխիթարյանը, 42 կգ–ում՝ Համեստ Աֆրիկյանը, 44 կգ-ում՝ Անահիտ Հարությունյանը և 54 կգ-ում՝ Էլեն Պապյանը: