Էրզրումում ընթացող բռնցքամարտի եվրոպական պատանեկան առաջնությունում Հայաաստանի համար մեդալ ապահովեց նաև 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Մեր մարզիկը մրցեց սերբ Ջորջ Մարկովիչի հետ և առանց մեծ դժվարության հաղթանակ տոնեց։ Դեռևս առաջին ռաունդում ժամանակին կանխելով մրցակցի գործողությունները մեր բռնցքամարտիկը դիպուկ հարվածներով հավաքեց անհրաժեշտ միավորներ և ռաունդը շահեց 5։0 հաշվով։
Երկրորդ ռաունդում մեր մարզիկը լսելով մարզիչների խորհուրդները շարունակեց գործել առաջին համարով և կրկին 5։0 ։ 3֊րդ ռաունդում Տիգրանի առավելությունը էլ ավելի մեծ էր և մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին մեզ։ Սա Հայաստանի արդեն 4-րդ մեդալն էր»,-հայտնում են ֆեդերացիայից։
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներակայացնում է 15 տղա և 5 աղջիկ: Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում՝ Էրիկ Ապերյանը, 44 կգ-ում՝ Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում՝ Տիգրան Հովսեփյանը, 52-ում՝ Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունանա Ալեքս Պետրոսյանը, 57-ում՝ Ալեն Ստեփանյանը, 60-ում՝ Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում՝ Սամվել Սիրամարգյանը, 70-ում՝ Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում՝ Րաֆֆի Խաչատրյանը:
Խորվաթիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել
Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության...