Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ է տոնել թուրք Բատու Բասի նկատմամբ։ Լինելով ավելի բարձրահասակ՝ մեր մարզիկը շատ գրագետ օգտագործել է իր ֆիզիկական տվյալները։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռմնցքամարտի ֆեդերացիան։
Առաջին ռաունդում նա հաղթել է 4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում մեր մարզիկն ավելացրել է ճնշումը և ռաունդը հաղթել 5։0 հաշվով։ 3-րդ ռաունդը բավականին հախուռն է ստացվել։ Թուրք բռնցքամարտիկը նետվել է մենամարտը փրկելու, իսկ մրցավարն անհարկի նկատողություն է տվել Ղահրամանյանին։ Սակայն վայրկյաններ անց հայ բռնցքամարտիկն աջ կողային հարվածով տապալել է թուրք մրցակցին, և մրցավարը հաշիվ է բացել՝ դադարեցնելով մենամարտը։
Մրցավարի որոշումը զայրացրել է թուրք մարզիչներին ու ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք փորձել են հաշվեհարդար տեսնել մրցավարական անձնակազմից։ Նշենք, որ կիսաեզրափակիչ դուրս գալով՝ Հայկ Ղահրամանյանը նույնպես ապահովել է մեդալ։
Հայաստանի համար մեդալ է ապահովել նաև 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը։ Նա մրցել է սերբ Ջորջ Մարկովիչի հետ և առանց մեծ դժվարության հաղթանակ տոնել։ Դեռևս առաջին ռաունդում, ժամանակին կանխելով մրցակցի գործողությունները, Հովսեփյանը դիպուկ հարվածներով հավաքել է անհրաժեշտ միավորներ, և ռաունդը շահել 5։0 հաշվով։ Երկրորդ ռաունդում մեր մարզիկը, լսելով մարզիչների խորհուրդները, շարունակել է գործել առաջին համարով և կրկին 5։0։ 3֊րդ ռաունդում Տիգրանի առավելությունն է՛լ ավելի մեծ է եղել, և մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են նրան։
Եվս մեկ մեդալ Հայաստանի հավաքականի համար ապահովել է 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը։ Նա 1/4 եզրափակչում հաղթել է իսրայելցի Արթուր Պրոհվնեսկուին։ Հայ բռնցքամարտիկը «տեխնիկապես և տակտիկապես գրագետ մենամարտ» է անցկացրել և մրցակցին ոչ մի շանս չի տվել՝ Ի վերջո հաղթելով 5։0 հաշվով։
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներակայացնում է 15 տղա և 5 աղջիկ: Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում՝ Էրիկ Ապերյանը, 44 կգ-ում՝ Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում՝ Տիգրան Հովսեփյանը, 52-ում՝ Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունանա Ալեքս Պետրոսյանը, 57-ում՝ Ալեն Ստեփանյանը, 60-ում՝ Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում՝ Սամվել Սիրամարգյանը, 70-ում՝ Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում՝ Րաֆֆի Խաչատրյանը:
Խորվաթիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել
Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության...