Էրզրումում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի առաջին ուղեգիրն ապահովել է Սամվել Սիրամարգյանը։
Նա կիսաեզրափակիչում հաղթանակ տոնեց ու եզրափակիչ դուրս եկավ։ «Մեր մարզիկը շատ վստահ հաղթանակ տոնեց իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամբ։ Բոլոր երեք ռաունդների ընթացքում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և իր ոճն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին մեզ։ Եզրափակիչում Սիրամարգյանի մրցակիցը ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոն է»,-նշվում է բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Երկրորդ ուղեգիրը նվաճել է Համեստ Աֆրիկյանը։ «Խաչիկ Խաչատրյանի սանը կիսաեզրափակիչում մրցեց Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյի հետ։ Իռլանդացիները մինչև այս կիսաեզրափակիչում պարտություն չէին կրել, բայց Համեստը ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթել իռլանդացիներին։ Մեր մարզուհին տեխնիկատակտիկապես շատ գրագետ մենամարտ անցկացրեց։ Նա ժամանակին դիմավորում էր մրցակցին ու տեղ հասցնում նպատակային և դիպուկ հարվածները։ Առաջին ռաունդում մենք հաղթեցինք 3։2 հաշվով։ Երկրորդում մեր մարզուհին մեծացրեց ճնումը և 5։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Երրորդ ռաունդում նույնպես Համեստը շարունակեց վերելքով հանդես գալ և մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին հայ մարզուհուն։ Երզափակիչում Համեստ Աֆրիկյանը կմրցի անգլիացի Սերենա Մալիի հետ»,-հայտնում են ֆեդերացիայից։
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 15 տղա և 5 աղջիկ: Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44կգ –ում Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում Տիգրան Հովսեփյանը , 52-ում Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունանա Ալեքս Պետրոսյանը, 57-ում Ալեն Ստեփանյանը, 60-ում Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում Սամվել Սիրամարգյանը, 70-ում Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում Րաֆֆի Խաչատրյանը: