Հայ բռնցքամարտիկները շրջել են հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկում` Էրզրումում։ Այցելել են նաև Էրզրումի բերդ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի երկու ուղեգիր է ապահովել։ Ոսկե մեդալի համար կպայքարեն Սամվել Սիրամարգյանը և Համեստ Աֆրիկյանը։
Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներկայացնում են 15 տղա և 5 աղջիկ: Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում՝ Էրիկ Ապերյանը, 44 կգ-ում՝ Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում՝ Տիգրան Հովսեփյանը, 52-ում՝ Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունանա Ալեքս Պետրոսյանը, 57-ում՝ Ալեն Ստեփանյանը, 60-ում՝ Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում՝ Սամվել Սիրամարգյանը, 70-ում՝ Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում՝ Րաֆֆի Խաչատրյանը:
Աղջիկների պայքարում ներկայացված ենք փոքր քաշային կարգերում: 38 կգ քաշային կարգում ներկայացված կլինի Լիաննա Ժամհարյանը, 40 կգ-ում՝ Անի Մխիթարյանը, 42 կգ–ում՝ Համեստ Աֆրիկյանը, 44 կգ-ում՝ Անահիտ Հարությունյանը և 54 կգ-ում՝ Էլեն Պապյանը:
Խորվաթիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել
Հայ մարմնամարզուհի Աննա Բադալյանը երեք մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող գեղարվեստական մարմնամարզության «Սուրբծննդյան գավաթ» միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության...