Հայազգի ռուս թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի՝ ԱՄՆ-ի բաց առաջնության որակավորման երկրորդ փուլ, հայտնում է РИА Новости-ն։
Առաջին շրջանի խաղում Ավանեսյանը 6:4, 6:4 հաշվով հաղթել է որակավորման փուլում 10-րդ համարի տակ գտնվող բրազիլուհի Լաուրա Պիգոսիին։ Թենիսիստուհիները կորտում անցկացրել են 1 ժամ 13 րոպե։
Որակավորման երկրորդ փուլում Էլինա Ավանեսյանը կհանդիպի լեհ թենիսիստուհի Մայա Խվալինսկայայի հետ։ US Open-ը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։