Օգոստոսի 25-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և 1242 միավորով գտնվում է 92-րդ հորիզոնականում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոական կայքը։
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան։ Նրան հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան։ Լավագույն տասնյակում են նաև Իսպանիայի, Իտալիայի, Նրդերլանդների, Պորտուգալիայի և Դանիայի հավաքականները։