Հայազգի ռուս թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը կմասնակցի US Open-ի հիմնական փուլի վիճակահանությանը։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
Ավանեսյանը որակավորման եզրափակիչում 7:5, 7:5 հաշվով պարտության է մատնել ճապոնացի Մայուկո Ուչիժիմային, որը 26-րդ համարն էր: Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանշային աղյուսակում Ավանեսյանը զբաղեցնում է 138-րդ տեղը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ԱՄՆ բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։