Ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի երկրորդ շրջան, հայտնում է РИА Новости-ն։
Առաջին շրջանի հանդիպմանը 27-րդ համարը ստացած Խաչանովը 3:6, 6:1, 6:2, 6:2 հաշվով հաղթել է ամերիկացի Դենիս Կուդլային։
Հաջորդ տուրում Խաչանովը ռակետը կխաչաձևի Ալեքս Մոլչան (Սլովենիա) – Տիագո Մոնտեյրո (Բրազիլիա) հանդիպման հաղթողի հետ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը կմասնակցի US Open-ի հիմնական վիճակահանությանը։
US Open-ը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը: