Մոսկվայի «Դինամոն» Լոնդոնի «Չելսիի» հետ համաձայնեցրել է հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի տրանսֆերի համար վճարումների պայմանները։ Այս մասին Ria.ru-ի փոխանցմամբ հայտնել է Championat.com-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Դինամոն» բանավոր կերպով համաձայնվել է անգլիացիների պայմաններին։ Ակումբներին մնացել է կարգավորել տեխնիկական մանրամասները և համաձայնեցնել խաղացողի անձնական պայմանագիրը։ Տրանսֆերի պայմաններով՝ Զախարյանը վարձավճարով կմնա մոսկովյան ակումբում մինչև այն պահը, երբ գումարները կփոխանցեն «Դինամոյի» հաշվին։
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մոսկվայի «Դինամոյի» հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի «Չելսի»՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների պատճառով։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հաղորդել է անգլիական «Evening Standard» թերթը:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Չելսի» մտադիր է Զախարյանին ձեռք բերել «Դինամոյից»։