Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան, հայազգի Արսեն Զախարյանը պատմել է, որ համաձայնվել է տեղափոխվել անգլիական «Չելսի», սակայն չի տխրել տրանսֆերի տապալման պատճառով: Ինչպես տեղեկացնում է TACC-ը՝ այս մասին նա լրագրողներին հայտնել է շաբաթ օրը։
«Իհարկե, մի քիչ նեղսրտեցի, ինչը նորմալ է: «Չելսի»-ից եղել է առաջարկ, որից չէի կարող հրաժարվել, պարզապես չի ստացվել ավարտել տրանսֆերը»,-ասել է 19-ամյա ֆուտբոլիստը։
Զախարյանը մեկնաբանել է նաև այն լուրերը, թե «Չելսի» տեղափոխվելուց հետո հնարավոր է, որ ՌԴ քաղաքացիությունը փոխվի հայկականով:
«Դրանք պարզապես խոսակցություններ են։ Ես չեմ պատրաստվում փոխել քաղաքացիությունը, ես պարզապես պատրաստվում էի խաղալ այնտեղ»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, օրեր շարունակ «Դինամոյի» և «Չելսիի» միջև առարկայական բանակցություններ էին ընթանում ֆուտբոլիստի տեղափոխման շուրջ: «Դինամոն» ավելի ուշ հայտարարեց, որ մի շարք տեխնիկական պատճառներով հնարավոր չէ իրականացնել ֆուտբոլիստի տեղափոխությունը ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում: Ավելի վաղը լրատվամիջոցները նշել էին, որ տեղափոխությունը չի կայացել ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով: