Ալբան խոսել է Ոսկե գնդակի “համար պայքարում ֆավորիտի մասին:
«Ոսկե գնդակ»-ը ես անընդմեջ կշնորհեի Մեսիին, բայց այս տարի Բենզեման շատ լավն էր։ Նա արժանի է այդ մրցանակին: Այս մասին, ինչպես հայտնում է Chempionat.com-ը, ասել է «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան՝ խոսելով «Ոսկե գնդակ»-ում ներգրավված իր ֆավորիտների մասին:
Հիշեցնենք, որ Բենզեման Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել։
Մեսին այս տարի չի ընդգրկվել «Ոսկե գնդակ» հավակնորդների ցուցակում։ Արգենտինացի ֆուտբոլիստը 2005 թվականից ի վեր առաջին անգամ չի ընդգրկվել մրցանակի հավակնորդների ցուցակում: Մեսին 7 անգամ «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել, ինչը համաշխարհային ռեկորդ է։