ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup մրցաշարում ներկայումս ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Այս մասին տեղեկանում ենք chess24.com-ի կողմից ներկայացված արդյուքներից։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0,5:0,5 հաշվով։
Այս պահին Կարլսենը 1,5 միավորով մրցաշարի առաջատարներից է։ Արոնյանը 1 միավոր ունի և գտնվում է 4-րդ տեղում։
Sinquefield Cup-ի մրցաշարի մրցանակային ֆոնդը 350․000 դոլար է, հաղթողը կստանա 100․000 դոլար: