Նյու Յորքում անցկացվող թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունում Ռուսաստանի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը US օpen-ի քառորդ եզրափակիչում է: Այս մասին տեղեկանում ենք առաջնության պաշտոնական էջից:
Տղամարդկանց խաղի 1/8 եզրափակիչում Խաչանովի մրցակիցը իսպանացի Պաբլո Կարենո-Բուստան էր, որին 3 ժամ 23 րոպե տևողությամբ մրցախաղում հաղթեց 5 սեթերում:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» չորս հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: