Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը գրավել է իսպանական թոփ-ակումբների հետաքրքրությունը: Այս մասին հայտնում է sports.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպանի խաղին է հետևում «Բարսելոնան»: Նշվում է նաև, որ Զախարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Ռեալը»:
Նշենք, որ Զախարյանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է 2024-ին:
Օրեր շարունակ «Դինամոյի» և «Չելսիի» միջև առարկայական բանակցություններ էին ընթանում ֆուտբոլիստի տեղափոխման շուրջ: «Դինամոն» ավելի ուշ հայտարարեց, որ մի շարք տեխնիկական պատճառներով հնարավոր չէ իրականացնել ֆուտբոլիստի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում:
Ավելի վաղ լրատվամիջոցները նշել էին, որ տեղափոխությունը չի կայացել ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով: