Ռուսաստանում հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ, հայտնում է РИА Новости-ն։
ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում մրցաշարի 27-րդ համար Խաչանովը 7:5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6։4 հաշվով հաղթել է ավստրալացի Նիկ Կիրյոսին (23-րդ համար): Թենիսիստները կորտում անցկացրել են 3 ժամ 39 րոպե։
Մրցաշարի կիսաեզրափակչում Խաչանովը կխաղա Նորվեգիայի ներկայացուցիչ Կասպեր Ռուդի հետ, ով ավելի վաղ քառորդ եզրափակչում հաղթել էր իտալացի Մատեո Բերետինիին։ US Open-ի չորրորդ շրջանում Կիրյոսը հաղթել էր աշխարհի թիվ 1 համար, ընթացիկ մրցաշարի հաղթող Դանիլ Մեդվեդևին։
Նախկինում Խաչանովը երկու անգամ խաղացել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառորդ եզրափակչում՝ «Ռոլան Գարոս 2019»-ում և «Ուիմբլդոն 2021»-ում։
ԱՄՆ-ի բաց առաջնությունն անցկացվում է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը՝ Նյու Յորքում։