Գերմանացի Թոմաս Տուխելը հեռացել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Interfax.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
49-ամյա մասնագետի պաշտոնանկությունը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում՝ Զագրեբի «Դինամոյից» 0:1 հաշվով կրած պարտության հաջորդ օրը:
Տուխելը «Չելսին» գլխավորել է 2021-ի հունվարին։ Նրա օրոք թիմը մեկ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում։