Սեպտեմբերի 11-ին Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, Պողոսյանը պայքարը կսկսի 1/16-ից, որտեղ կհանդիպի ճապոնացի Ռյուտո Իկեդայի հետ: Սլավիկ Գալստյանը ևս մեկնարկելու է 1/16-ից: Նրա մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Փավրիզ Նասիբովն է: Արթուր Ալեքսանայնը 1/16-ից է մեկնարկում և կհանդիպի Արոն Մբոյին՝ Կոնգոյից: Կարապետ Չալյանը մեկնարկելու է 1/16-ից խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ գոտեմարտով: