Սեպտեմբերի 8-11-ը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է ձյուդոյի վետերանների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց M-5 տարիքային խմբում հանդես եկող Գրիգորի Գարյանցը։
Ինչպես հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, Գարյանցը մրցաշարում տոնել է 4 հաղթանակ, գրավել առաջին տեղը և դարձել աշխարհի չեմպիոն։