Սեպտեմբերի 10-ին և 11-ին Մոսկվայում անցկացվեց «Սամբոյի հիմնադիրների գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին նաև հայ սամբիստներ: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Նշվում է, որ 1980 թվականից հեղինակավոր այս մրցաշարը կրում էր «Խառլամպիևի գավաթ» անունը, սակայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան այս տարի որոշեց «վերականգնել արդարությունը» և այն կոչեց «Սամբոյի հիմնադիրների գավաթ» անունով, քանի որ Անատոլի Խառլամպիևից բացի, մարզաձևի հիմնադիրներն են նաև Վասիլի Օշչեպկովը և Վիկտոր Սպիրիդոնովը:
Այս անգամ մրցաշարին մասնակցում էր 250 մարզիկ՝ 13 պետությունից:
Մեր սամբիստներից, 64 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Դալլաքյանը և 88 կգ քաշային Վահագն Չալյանը նվաճեցին բրոնզե մեդալներ: