Ըմբիշ Էդմոն Նազարյանը Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթել է Աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կենիչիրո Ֆումիտային և մտավ եզրափակիչ:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
60 կգ քաշային ըմբիշը անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնի` Արմեն Նազարյանի որդին է։
Նշենք, որ Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ նախօրեին Մալխաս Ամոյանը Հայաստանի հավաքականի առաջին մեդալն ապահովեց։