Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով հեռացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից, որը մարզումային հավաք է անցկացնում Մերձմոսկովյան Նովոգորսկում: Այս մասին TASS-ին հայտնել են «Դինամոյի» մամուլի ծառայությունից ։
Սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ղրղզստանի թիմի հետ` Բիշքեկում: Սեպտեմբերի 19-22-ը ֆուտբոլիստները մարզվում են Նովոգորսկի մարզաբազայում: Հինգշաբթի ազգային թիմը կմեկնի Բիշքեկ։
«Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականից վերադառնում է «Դինամո» – հայտնել են մամուլի ծառայությունում: Զախարյանը հարված է ստացել ձախ ծնկի կողային հատվածին։ Այդ հանգամանքը թույլ չի տալիս մասնակցել մարզումներին: Ակումբում բժշկական շտաբը վերականգնողական միջոցառումներ կանցկացնի» – հավելել են ակումբում: