Հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը պնդում է, որ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը: Դրանից հետո ֆուտբոլիստը կարող է փոխել նաև մարզական քաղաքացիությունը։ Այս մասին գրում է championat.com – ը։
Ավելի վաղ Զախարյանն արդեն հանդես է եկել Ռուսաստանի հավաքականում։ Այդ կապակցությամբ նա իրավունք չունի հանդես գալ մեկ այլ ազգային թիմում։ Սակայն աղբյուրը հայտնում է, որ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը կարող է բացառություն անել և թույլ տալ նրան խաղալ Հայաստանի հավաքականում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի 2024թ. առաջնության որակավորման մրցաշարին: Հեռացումը գործում է առանց որևէ ժամկետի և մինչև ՈՒԵՖԱ-ի հետագա ծանուցումը: