Իտալիայում ավարտին մոտեցող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակից։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ պատանի հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 52 կգ աշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը։
Նշվում է, որ կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել է բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը ուժեղ է եղել իռլանդացի Ջոն Հարթիից, իսկ Երանոս Օհանյանը պարտության է մատնել Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ն Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի 16 մարզիկներ։ Ավագ տարիքի պատանիների հավաքականի կազմում ընդգրկված են 13 տղա և 3 աղջիկ։