Երևանում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը հայ սամբիստներին հաջողվեց նվաճել երեք բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Մեդալակիրներ են դարձել 50 կգ քաշային Արփինե Մնացականյանը, 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը, 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը։
Այսպիսով, հայ սամբիստները Աշխարհի 2022թ. Երիտասարդական առաջնության ընթացքում նվաճեցին 20 մեդալ (1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ):