Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը հաղթանակով մեկնարկեց Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«1/8 եզրափակիչում մեր մարզուհին շատ մեծ առավելությամբ հաղթեց լեհ Ժակլինա Կլաուդիային։ Առաջին ու երկրորդ ռաունդներում մեր մարզուհին նույնիսկ նոկդաունի ենթարկեց մրցակցին` ոչ մի վայրկյան կասկածի տակ չդնելով հաղթանակը։ 1/4 եզրափակիչում Էլիդա Քոչարյանի մրցակիցը չեխ Լանկա Բերնարդովան է»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Չեխիայի բռնցքամարտի առաջնությունում Յուրի Սաքունցը հաղթել է թուրք մրցակցին` իր հաղթանակը նվիրելով «Արաբո» ջոկատին
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայի բռնցքամարտի առաջանությունում հաղթել է թուրք մրցակից Ռիչարդ Ալկանին՝ նվաճելով չեմպիոնական գոտին։ Չորրորդ ռաունդում Սաքունցի...