Հայաստանը երկրորդ հաղթանակն է տոնել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Այս անգամ ռինգից հաղթանակած է հեռացել 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան։ Մեր մարզուհին մրցել է վրացի Անա Կունջուայի հետ։
Թեև մրցակիցը ֆիզիկապես պինդ էր, բայց Սիչևան տեխնիկապես ավելի գրագետ էր գործում ու բոլոր ռաունդներում մենամարտը թելադրողի դերում էր։ Արդյունքում մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին մեզ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հոկտեմբերի 17-ին ռինգ դուրս կգան 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը ևս հաղթանակով էր մենարկել բռնցքամարտի կանանց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։