Հայտնի է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անունը: Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին France Football ամսագրի վարկածով տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ մրցանակին է արժանացել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով France Football-ին։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Փարիզի «Շատլե» թատրոնում: 18-ամյա կիսապաշտպանը դարձել է պատմության մեջ չորրորդ դափնեկիրը։ 2018-ին լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել ֆրանսիացի Կիլիան Մբապեն, 2019- ին՝ հոլանդացի Մատտեյս դե Լիգտը, 2021-ին՝ իսպանացի Պեդրին:
Գավին «Բարսելոնայի» սան է։ Մեծահասակների թիմում սկսել է հանդես գալ 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 48 հանդիպման, դարձել գոլերի հեղինակ։ Կատալոնական ակումբի կազմում նա անցկացրել է 60 հանդիպում։ Իսպանիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2021 թվականի հոկտեմբերին, դարձել Ազգերի լիգայի խաղարկության արծաթե մեդալակիր: