Նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը դժգոհել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքից, որը նա դրսևորել է «Տոտենհեմի» հետ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում: Այս մասին հայտնում է championat.com-ը:
«Կներեք, դա անընդունելի է։ Դա շատ վատ է»,- նշել է Լինեկերը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն այդ խաղում մնացել է պահեստայինների նստարանին, թեև խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ուներ: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 8 հանդիպման, գրանցել մեկ գոլ: