Նոյեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի ընտրանին նախ նոյեմբերի 16-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում կմրցի Կոսովոյի, այնուհետև նոյեմբերի 19-ին Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում՝ Ալբանիայի հավաքականի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈՒԵՖԱ-ն հաստատել է «Եվրո-2024»-ի որակավորման փուլի հանդիպումների խաղացանկը, ըստ որի Հայաստանի հավաքականը մրցաշարի մեկնարկում՝ մարտի 25-ին, սեփական հարկի տակ կընդունի Թուրքիայի հավաքականին։