Հայազգի բռնցքամարտիկ Քեթլին Չուկագյանը UFC 280 մրցաշարի կշռման արարողության ժամանակ ամբողջությամբ մերկացել է։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Կշռման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 21-ին՝ Աբու Դաբիում։ Չուկագյանը նախ հագուստով է կանգնել կշեռքի վրա, իսկ հետո խնդրել է հեռացնել տեսախցիկը՝ քաշը նվազեցնելու նպատակով ամբողջովին մերկանալով։ Այդուհանդերձ, 33-ամյա մարզուհին շուրջ 700 գրամով գերազանցել է 52,2 կիլոգրամի սահմանագիծը։
UFC 280-ում Չուկագյանը կմրցի ֆրանսիացի Մանոն Ֆիորոյի հետ: Նախատեսվում էր, որ մենամարտը պետք է կայանար թեթև քաշային կարգում, սակայն այժմ այն կկայանա միջանկյալ քաշային կարգում, և Քեթլինը որպես տուգանք կկորցնի վարձատրության 20 տոկոսը։
Չուկագյանը MMA-ում տարել է 18 հաղթանակ, կրել է չորս պարտություն։