Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ), երկամարտում գրանցելով 219 կգ արդյունք (99+120), հռչակվել է Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։
Մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը: 89 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Նա լավագույնն էր նաև թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։ Երկրորդ տեղը գրավել է թուրք Դիլարա Ուկանը (216 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել լատվիացի Դանիելա Իվանովան (215 կգ)։
Սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։
Ավելի վաղ ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների համար կպայքարեն նաև Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ, Մ20) և Վարդան Մանուկյանը (89 կգ, Մ23):