Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Հայաստանի հավաքականը հերթական մեդալն է նվաճել։ Ինչպես հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից՝ 23 տարեկանների առաջնությունում Վազգեն Թեվանյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:
Եզրափակիչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջային:
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները հոկտեմբերի 17-23-ն Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մասնակցում են մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Հունահռոմեական ոճի ըմբիշները հանդես են գալու 8 քաշային կարգերում: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):
Ազատ ոճայինների կազմում էլ ընդգրկված կլինեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ):