Հայ ծանրորդները մեկ օրում երկամարտի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։
«Մ20 տարեկանների մրցաշարի աղջիկների 81 կգ քաշայինների պայքարում երկամարտի 223 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճել է Լիանա Գյուրջյանը՝ կարիերայում երրորդ անգամ արժանանալով այս տիտղոսին։
Գյուրջյանը երկամարտի 223 կգ արդյունքով է նվաճել չեմպիոնությունը (98+125): Պոկում և հրում վարժություններում էլ հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին։
Այս քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնել և արծաթե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը՝ երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով։ Պոկում վարժությունում Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթե մեդալին։
Նույն տարիքային խմբի տղաների պայքարում էլ երկամարտի 367 կգ արդյունքով (171+ 196 ) ոսկե մեդալին արժանացել է 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ գերազանցելով Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Օզթուրքին, որը դարձել է արծաթե մեդալակիր։ Առանձին վարժություններում ևս Կարապետյանը ևս կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին։
Մ23 տարեկանների մրցաշարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտի 358 կգ արդյունքով (168+195): Առանձին վարժություններում ևս Աղանյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։