Հայկական ծագում ունեցող խառը մենամարտերի ռուս մարտիկ Արմեն Պետրոսյանը UFC 280 մրցաշարում հաղթել է ամերիկացի մարզիկ Էյ Ջեյ Դոբսոնին: Այս մասին հայտնում է gamingdeputy.com-ը։
Մենամարտը տևեց բոլոր երեք մրցափուլերը, որոնց արդյունքում մրցավարները միաձայն հաղթանակ տվեցին Պետրոսյանին՝ 30-27, 30-27, 30-27։
Պետրոսյանի համար այդ հաղթանակը ութերորդն էր նրա պրոֆեսիոնալ կարիերայում։
Դոբսոնը երկրորդ պարտությունը կրեց ինը մարտերի արդյունքում. ամերիկացին վեց հաղթանակ է տարել, իսկ մեկ մենամարտը ճանաչվել է չկայացած։
Այդ հաղթանակը թույլ տվեց Պետրոսյանին փակել UFC on ESPN 39 մրցաշարում կրած պարտությունը, այն ժամանակ Պետրոսյանը պարտվել էր Կայո Բորալոյին։