Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել, որ շուտով կվերադառնա աշխատանքի: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
ԶԼՄ-ների տվյալներով՝ 50-ամյա Զիդանն ամռանը եղել է «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչի պաշտոնի թեկնածուներից մեկը, որն ի վերջո գլխավորել է Քրիստոֆ Գալտիեն:
«Կարոտում եմ մարզչի կոստյումը, ես մոտ եմ այն նորից հագնելուն: Սպասեք, մի քիչ սպասեք»,- RMC Sport-ը մեջբերել է Զիդանի խոսքը, որը այս երկուշաբթի այցելել է Փարիզի Գրևեն թանգարան՝ իր մոմե արձանի շնորհանդեսին:
Զիդանը «Ռեալին» մարզել է 2016-2018 թվականներին և 2019 թվականի մարտից մինչեւ 2021 թվականի մայիսը։ Նրա ժամանակ «Ռեալը» երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում, աշխարհի ակումբային առաջնությունում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում։