Սկանդալի կենտրոնում հայտնված Ռոնալդուն վերադարձել է մարզումներին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է կազմի մարզումներին այն բանից հետո, երբ հեռացվել էր թիմի մարզչական շտաբի որոշմամբ: Այս մասին, Ria.ru-ի փոխանցմամբ, հայտել է անգլիական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է մոլդովական «Շերիֆի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղին, որը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Մանչեսթերում:
Նշենք, որ Ռոնալդուն հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նրա վարքագիծն այս ընթացքում շատ քննադատվեց: Նա ինքնակամ լքել էր մարզադաշտը՝ չսպասելով «Տոտենհեմի» հետ խաղի ավարտին։ Ըստ լուրերի՝ ֆուտբոլիստին տուգանել են 720 հազար ֆունտով։