Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի գոլը լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումների արդյունքում: Այս մասին, Ria.ru-ի փոխանցմամբ, հայտնել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը:
Երեքշաբթի Փարիզում «Պարի Սեն Ժերմենը» 7:2 հաշվով պարտության մատնեց իսրայելական «Մաքաբիին»:
Մեսսին դարձավ տարիքով ամենամեծ ֆուտբոլիստը, որը երկու գնդակ է խփել և երկու գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի խաղում: Հանդիպման 19-րդ րոպեին Մեսսիի առաջին գոլը լավագույնն է ճանաչվել: