ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցել է թիմակից Լիոնել Մեսսիի ռեկորդը։ Այս մասին Twitter-ում հայտնում է Opta Sports-ը։
Կիլիանը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի իտալական «Յուվենտուսի» դեմ խաղում։ Նա դարձել է մրցաշարի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը 23 տարեկան, 10 ամսական և 13 օրական հասակում դարձել է 40 գոլի հեղինակ։ Մեսսին 24 տարեկան, 4 ամսական, 8 օրականում է խփել է գոլ։
ՊՍԺ-ն 2-1 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»։ Մբապեն ՊՍԺ-ում է հանդես է գալիս 2017 թվականից։ Նա չորս անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։