Ձյուդոյիստ Դավիթ Կարապետյանը մինչև 81 կգ քաշային կարգում հռչակվել է Ռուսաստանի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Allsportinfo-ն։
Առաջնությունն ընթանում է Եկատերինբուրգում։ Եզրափակչում Դավիթ Կարապետյանը հաղթել է Տիմուր Արբուզովին։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գեորգի Էլբակիևը և Աբաս Ազիզովը։
Հաղթանակից հետո Match tv-ին տված հարցազրույցում Կարապետյանը նշել է, որ հաջողության է հասել հիմնականում նախապատրաստական լավ աշխատանքի շնորհիվ։
«Միշտ հաճելի է լինել առաջինը։ Ընդհանրապես, ես փորձել եմ զսպել իմ էմոցիաները, չգիտեմ, թե ինչպես է դա ինձ հաջողվել: Վնասվածքից հետո առաջին մրցաշարն էր, և հաղթեցի, տրամադրությունս հիանալի է։ Մարզիչս ասել է, եթե Ռուսաստանի առաջնությունում հաղթես, արդյունքները բոլորովին այլ կլինեն»,- ասել է Կարապետյանը։