«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ անգլիական ակումբից իրեն հեռացնելու փորձերը որակում է որպես դավաճանություն։ Այս մասին Քրիշտիանուն հայտարարել է Փիրս Մորգանի հետ հարցազրույցում, որից մի հատված հասանելի է Twitter-ում։
«Կարծում եմ՝ երկրպագուները պետք է իմանան ճշմարտությունը։ Ակումբի համար լավագույնն էի ցանկանում, ուստի տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն այստեղ ինձ փորձում է հեռացնել, և ոչ միայն գլխավոր մարզիչը, այլև ևս մի քանի հոգի, որոնք ակումբի ներսում են։ Այո, ես ինձ դավաճանված եմ զգում»,- հայտարարել է Ռոնալդուն։
Նա նշել է, որ ոմանք չեն ցանկացել իրեն տեսնել թիմում ոչ միայն ընթացիկ, այլև նախորդ մրցաշրջանում։
«Չեմ հարգում Տեն Հագին, քանի որ նա էլ չի հարգում ինձ։ Եթե դու ինձ չես հարգում, ես քեզ երբեք չեմ հարգի։ Ակումբում առաջընթացը զրոյական է. Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց ի վեր ակումբն առաջընթաց չի գրացել, ոչինչ չի փոխվել»,- ասել է Ռոնալդուն։
Հավելենք, որ հոկտեմբերի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել էր թիմից Ռոնալդուի հնարավոր հեռանալու մասին։