Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պրիշտինա, որտեղ նոյեմբերի 16-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Հենրի Ավագյան – ԲԿՄԱ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Պետրոս Ավետիսյան – «Ակժայիկ» (Ղազախստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Պրիշտինայում այսօր հավաքականին կմիանան Ավենտիս Ավենտիսյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ժիրայր Շաղոյանը։ Արթուր Գալոյանը հավաքականին կմիանա նոյեմբերի 15-ին։