Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը, որը կկայանա նոյեմբերի 16-ին` ժամը 21։00-ին, կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էլդորյան Համիտին (Ալբանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռիդիգեր Չոկայը (Ալբանիա) և Ռեյդի Ավդոն (Ալբանիա), 4-րդ պաշտոնյան է Գրամոս Շալան (Կոսովո)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Կոսովո։