Անգլիայի հավաքականն ունի ամենաթանկ կազմը Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունում։ Այս մասին հայտնի է դարձել Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնին (CIES):
հավաքականի բոլոր ֆուտբոլիստների արժեքը միասին կազմում է 1,499 միլիարդ եվրո։ Երկրորդ տեղում Բրազիլիայի ընտրանին է, որի խաղացողների արժեքը կազմում է 1,455 միլիարդ եվրո։ Երրորդը Ֆրանսիան է՝ 1,337 մլրդ, չորրորդն Իսպանիան է՝ 1,201 մլրդ, հինգերորդը՝Պորտուգալիան՝ 1,154 մլրդ։
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Խմբային փուլում Անգլիան կխաղա Իրանի, ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականների հետ։