«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած պայմանագիրը խզելու մասին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես:
«Ակումբում բոլորը շարունակում են մտածել միայն թիմի առաջընթացի, ինչպես նաև ֆուտբոլային դաշտում հաջողության հասնելու համատեղ աշխատանքի մասին»,-ասված է ակումբի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռոնալդուն հարցազրույց էր տվել բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին, որում«Մանչեսթեր Յունայթեդին» մեղադրել էր դավաճանության մեջ: Հարձակվողը քննադատել էր ակումբի ղեկավարությանը և մարզչական շտաբին՝ նշելով, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին, 2021 թվականի ամռանը կրկին վերադարձել ակումբ: 37-ամյա պորտուգալացին թիմի կազմում անցկացրել է 346 պաշտոնական հանդիպում, որոնցում խփել է 145 գոլ: